Տեքստային աշխատանք:Ամպիկները:

Առաջադրանքներ

1.Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։

Լուսաբացին՝ ամեն օրվա պես, մայր լեռը արթնացրեց ամպերին և ասաց, թե ով ուր պիտի գնա։

Երանի՜ ճամփորդ ամպիկներին։

2.Բացականչություն արտահայտող բառով կազմի՛ր այլ նախադասություն։

Երանի ընտանի կենդանի ունենայի:

3.Տրված բառակապակցություններով նախադասություններ կազմի՛ր։

Մրգատու ծառեր-

Պապիկիս այգում մրգատու ծառեր կան:

Շոգ օրեր-

Եգիպտոսում շատ են շոգ օրերը:

Ճերմակաթև ամպիկ-

Երկնքում ճերմակաթև ամպիկ է երևում:

Բրդոտ արջ-

Բրդոտ արջը դուրս եկավ որջից:

4.Տեքստից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գրության և արտասանության տարբերություն կա։

Օրինակ՝ միրգ-գրում ենք՝ միրգ, լսում ենք միրք

բրդոտ

արջ

արջուկ

խնդիր

ուղտ

շոգ

ճամփորդել

մրգատու

վերադարձ

5.Շարունակի՛ր։

Ծառեր-ծառ

Ամպեր-ամպ

Ջրհորներ-ջրհոր

Բանջարանոցներ-բանջարանոց

Այգիներ-այգի

  1. Տրված բառերում ընդգծի՛ր ածանցները։

Բրդոտ, խոնավություն, բանջարանոց, բանջարեղեն, ճամփորդ։

  1. Ո՞ր արմատներն են թաքնված տրված բարդ բառերում։

Լուսաբաց-լույս և բաց, ճերմակաթև-ճերմակ և թև, ջրհոր-ջուր և հոր, մրգատու-միրգ և տալ։

Մայրենիի ստուգատես:Աշխատանք 3:

Աշխատանք 3. Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստի՛ր ընկերոջդ հետ: Ձայնագրությունը կամ տեսագրությունը հրապարակիր բլոգումդ:

Նախապես մտածի՛ր հարցերը, գրառիր դրանք բլոգում:

Որոշի՛ր ձևաչափը. ռադիոնյու՞թ ես պատարստելու, թե՞ տեսանյութ:

Հարցազրույցի համար հարմար, անաղմուկ վայր ընտրի՛ր:

Հիշի՛ր. հարցազրույցը պիտի տևի 3-5 րոպե, պիտի ունենա սկիզբ և ավարտ:

Հարցազրույցի հարցեր

1.Ի՞նչ նախասիրություններ ունես:

2.Վաղու՞ց ես զբաղվում սպորտով:

3.Ո՞ր մարզաձևն է քեզ ավելի հոգեհարազատ:

4.Մարզիչը խստապահա՞նջ է:

5.Մրցու՞մ եք այլ ակումբների թիմերի հետ:

6.Ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ:

7.Ի՞նչ երազանք ունես:

Вопросы и ответы

Напишите ваше имя и фамилию.

Меня зовут Армен Гаспарян.

Сколько вам лет?

Мне 10 лет.

В каком классе вы учитесь? В какой школе?

Я учусь в 4-ом классе в школе имени Мкитара Себастаци.

Какой ваш любимый предмет? Почему?

Мой любимый предмет физкультура,потому что я люблю спорт и люблю тренироваться.

Расскажите о своей семье.

У меня дружная семья.У меня есть мама,папа и сестра.

Есть ли у вас домашнее животное?

Сейчас у меня нету домашнее животное.Но раньше у нас были попугаи.

Какое ваше любимое животное? Расскажите о нем.

Мое любимое животное лев.Лев король животных,он сильный и красивый.

Расскажите о своих друзьях.

У меня много друзей в Армении,но здесь,в Египте тоже есть друзья арабы и армяне.

Какой ваш любимый вид спорта?

Мой любимый вид спорта футбол и гимнастика.

Какие книги вы любите читать? Ваша любимая книга.

Я люблю читать приключенческие книги.Моя любимая книга ,,Малыш и Карлсон,который живет на крыше,,

Տեքստային աշխատանք:Ագռավ:


Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանք

1.Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:

Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

2.Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:

Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են:

3.Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

4.Ընդգծի´ր սխալ պատասխանը։

    Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,

    Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:

    5.Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

      Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:

      Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:

      Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:

      Սպիտակ ագռավներ չեն լինում:

      6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին:

      Ագռավների մասին ես իմացա, որ  նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում: Նաև իմացա, որ լինում են սպիտակ ագռավներ:

      7.Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

      շատ-քիչ

      բարձր-ցածր

      մեծ-փոքր

      արագ-դանդաղ

      8.Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

      ագռավներ, բառեր

      9.Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

      խելացի, միասեր

      10.Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

      • առարկա,
      • թիվ,
      • հատկանիշ
      • գործողություն:

      Տեքստային աշխատանք:Վագր:

      Առաջադրանքներ

      1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.
      • լեռներում,
      • անտառներում,
      • անապատներում,
      • լեռնային անտառներում

      2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

      500 կգ,

      1 տոննա,

      250 կգ,

      300 կգ:

      3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

      թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում

      չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

      4.Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

      Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։

      Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։

      Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

      Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

      5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

      Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

      6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

      Ես իմացա, որ վագրերը գաղտագողի են դիմում, և սնվում են գորտերով մորեխներով և այլն:

      7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

      երկար-կարճ

      արագ-դանդաղ

      քիչ-շատ

      հիվանդ-առողջ

      8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:

      երեք հարյուր

      չորս

      9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։

      հրաշալի, խորամանկ

      10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

      • թիվ,
      • առարկա,
      • գործողություն,
      • հատկանիշ:

      Մայրենիի մայիսյան ֆլեշմոբ

      1. Տրված բառերից առանձնացրո՛ւ ավելորդ բառը։ Գրի՛ր, թե ինչ սկզբունքով ես ընտրել այն․

      մեծ, հսկա, վիթխարի, փոքր, խոշոր, հսկայական

      Ավոլորդ է փոքր բառը, որովհետև իմաստով տարբերվում է մյուս բառերից:

      2. Գտի՛ր թաքնված բառը: (Առաջադրանքը կազմել է Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորող Դավիթ Մարտիրոսյանը։)

      Подпись отсутствует

      Սեբաստացի

      3.Կազմի՛ր նոր բառեր՝ բառի վերջում ավելացնելով մեկական տառ

      վեր, սար ,գիր, շուն, վեր, լուր, սուր։

      Վերջ,սարդ,գիրք,շունչ,վերջ,լուրթ,սուրբ

      4․ Ո՞ր առած-ասացվածքներն են են պատկերված նկարներում․ (Առաջադրանքը կազմել է Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորող Օֆելի Զեյնալյանը։)

      > Ով աշխատի, նա կուտի։

      > Կարմիր կովը իր կաշին չի փոխի։

      > Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր։

      > Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր։

      > Անբանը հաց ուտելիս առողջ է, բանելիս՝ հիվանդ։

      Подпись отсутствует

      1.Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր։2.Կարմիր կովը իր կաշին չի փոխի։

      5․ Ի՞նչ է նշանակում «լուն ուղտ շինել» արտահայտությունը

      վախեցնել

      չափազանցնել

      սովորեցնել

      6. Որոշի՛ր, թե «քաղցր»  բառը որ բառակապակցությունում փոխաբերական իմաստ չի արտահայտում. 

      քաղցր խոսք

      քաղցր քուն

      քաղցր թեյ

      քաղցր հայացք

      7.Գուշակի՛ր հանելուկը.

      Ծնվում է նա հրից, ջրից,

      Մեզ ժպտում է հորիզոնից,

      Ունի աղեղ յոթնալար՝

      Կամրջում է դաշտ ու սար:

      Ծիածան

      8. Գարնանային բառերը երեք խմբի բաժանի՛ր՝ առարկա ցույց տվող բառերի, հատկանիշ ցույց տվող բառերի, գործողություն ցույց տվող բառերի․

      ծիրանենի, գարուն, կանաչ, մայիս, ծիծեռնակ, Համբարձում, բացվել, գույնզգույն, Զատիկ, բողբոջ, արևոտ, ճամփորդել, Ծաղկազարդ, ծաղիկ, արագիլ,  շոգ, ծաղկել, զատկական, մշակել։

      Առարկա ցույց տվող-ծիրանենի,գարուն,մայիս,ծիծեռնակ,Համբարձում,Զատիկ,բողբոջ,Ծաղկազարդ,ծաղիկ,արագիլ
      Հատկանիշ ցույց տվող-կանաչ,գույնզգույն,արևոտ,շոգ,զատկական
      գործողություն ցույց տվող-բացվել,ճամփորդել,ծաղկել,մշակել

      9.Պատումով կամ տեսանյութով ներկայացրո՛ւ, գովազդի՛ր քո կարդացած ամենասիրելի գիրքը, խորհո՛ւրդ տուր ընկերներիդ  կարդալ այն (ամառային արձակուրդին կամ հիմա): Աշխատանքդ տեղադրի՛ր բլոգումդ, հղումն էլ՝ պատասխանի դաշտում:

      10. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Կախարդական քաղաքը» վերնագրով։

      Կար-չկար մի քաղաք կար:Այնտեղ բոլորը ուրախ էին ,որովհետև քաղաքը շատ գեղեցիկ էր և մաքուր,իսկ մարդիկ բարի էին և հոգատար:Կախարդական քաղաքում բոլորը ունեին այն ամենը,ինչ ուզում էին:Երեխաների համար բոլոր քաղցրավենիքները անվճար էին:Այնտեղ չկային մեքենաներ և մարդիկ ոչ մի տեղ չէին շտապում:Կախարդական քաղաքում մարդիկ ապրում էին երջանիկ և անհոգ:

      Առաջադրանքները կազմեցին Քրիստինե Շահբազյանը և 4-րդ դասարանի սովորողները։   Կարծիք, առաջարկ․․․

      Շնորհակալություն հետաքրքիր հարցերի համար:

      Մայրենիի ստուգատես:Աշխատանք 2

      Աշխատանք 2.Հորինի՛ր պատմություն.

      • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
      • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր:
      • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինիր և հրապարակի՛ր բլոգում:
      • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

      Ա․ շատախոս, հուզված, ճաշոտ, քաղցր, զվարթ
      Բ․ գրպան, աթոռ, ժամացույց, գլխարկ, լուսին

      շատախոս գրպան,շատախոս աթոռ,շատախոս ժամացույց,շատախոս գլխարկ,շատախոս լուսին

      հուզված գրպան, հուզված, աթոռ, հուզված ժամացույց, հուզված գլխարկ, հուզված լուսին

      ճաշոտ գրպան,ճաշոտ աթոռ, ճաշոտ ժամացույց, ճաշոտ գլխարկ, ճաշոտ լուսին

      քաղցր գրպան, քաղցր աթոռ, քաղցր ժամացույց, քաղցր գլխարկ, քաղցր լուսին

      զվարթ գրպան, զվարթ աթոռ, զվարթ ժամացույց, զվարթ գլխարկ, զվարթ լուսին

      <<Շատախոս ժամացույց>>

      Լինում է չի լինում,մի շատախոս ժամացույց է լինում:Նա ամբողջ օրը խոսում էր ու չէր հոգնում:Բայց նրա ասած բառերը միշտ նույնն էին:Այդ բառերն էին թիք-թաք,թիք-թաք:Բոլորը հոգնել էին այդ թիք-թաքից,որովհետև անդադար էր խոսում ժամացույցը:Մի օր էլ տանտերը բարկացավ և այնպես գոռաց,որ ժամացույցը նեղացավ ու լռեց:Եվ մի քանի օր նա չէր խոսում:Բոլորը զարմացել էին: Բայց այդ օրերին տանտերը ուշանում էր աշխատանքից,որովհետև ժամացույցը չէր խոսում և սլաքները չէին շարժվում:Տանտերը հասկացավ,որ առանց շատախոս ժամացույցի շատ վատ է:Նա նորոգեց ժամացույցը և նորից լսվեց ուրախ թիք-թաքը:

      Մայրենիի ստուգատես:Աշխատանք 1

      Աշխատանք 1. Տեքստը գրավոր պատմի՛ր՝ ընտրելով տարբերակներից մեկը․

      Ա․աղվեսի անունից
      Բ․
      աղվեսի պոչի անունից
      Գ․
      հավաքված աղվեսներից մեկի անունից

      Պոչատ աղվեսը

      Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

      Բ.աղվեսի պոչի անունից

      Աղվեսն ինձ թողեց թակարդում և միտք արեց,թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված:Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն մեզանից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»: