Մի անգամ Թթվաստանում

  • Նախապատրաստւթյուն ցուցահանդես-վաճառքին:
  • Հորինել աքրոստիկոսներ թթու բառով: Գրել գովազդ թթվի մասին: Կազմել թթվի անձնագիրը:

Անունը՝ Թթու
Ազգանունը՝ Թթունյան
Ծնվել է ապակե տարայում
Ապրում է նկուղում
Սիրում է թթվել
Չի սիրում երբ իրեն ուտում են
Երազում է մնալ իր ծննդավայրում
Սեբաստացու տոնին կզարդարի տոնական սեղանը

Աքրոստիկոս

Թթու վարունգ,

Թթու լոլիկ,

ՈՒրախ, համեղ ընտանիք:

Գովազդ Գնեք պահածոյացված թթու վարունգ և կստանաք ամանորյա նվեր Ձմեռ պապի կողմից:

Ստեղծագործական աշխատանք. հորինել պատմություն «Մի անգամ Թթվաստանում» վերնագրով: Ստեղծել Paint-ով նկարներ:

Մի անգամ թթու վարունգը հյուր է գնում թթու լոլիկին: Ճանապարհին հանդիպում է թթու կաղամբին: Երբ կաղամբն իմանում է այդ մասին, ասում է. -Այդ լոլիկը շատ սուտասան է, պետք չէ նրա հետ ընկերություն անել: -Ես վաղուց եմ ճանաչում լոլիկին,նա լավ ընկեր է,դու էլ արի ինձ հետ և կհամոզվես: -Լավ,կգամ: Հասնում են լոկիկի տուն,տեսնում են Թթվաստանի բոլոր թթուները ` գազարը,բամիան,ծաղկակաղամբը,հավաքվել են և ուրախանում են: Վարունգն ասում է. -Տեսնում ես ինչ հյուրասեր և ընկերասեր է լոլիկը:Եթե նա սուտասան լիներ,ոչ ոք նրա հետ ընկերություն չէր անի: Կաղամբը ամաչում է,որ չարախոսել էր լոլիկին:

1 thoughts on “Մի անգամ Թթվաստանում

Թողնել մեկնաբանություն